Գինեկոլոգ. Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը Հայաստանում չկա 23 նոյեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը, որի նպատակն է հղիության արհեստական ընդհատումների քանակի կրճատումը, Հայաստանում չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Ըստ նրա, 2002թ. երկրում արդեն գործում է «Վերարտադրողական առողջության և մարդու վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որի 10 հոդվածի 3-րդ կետով մինչև 12-շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: «Բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո, ուստի, մենք պետք է ոչ թե նոր օրենք ընդունենք, այլ ուղղակի պետք է հետևենք, որ գործող օրենքը չխախտվի և ապօրինի վիժեցումներ չկատարվեն»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը: Անդրադառնալով հղիության արհետսական ընդհատմանը՝ Տեր-Մինասյանն ասել է, որ գոնե մեկ անգամ աբորտ արած կնոջն այլևս չի կարելի առողջ համարել: Ընդ որում, նա շեշտել է, որ եթե ընդհատվում է առաջին հղիությունը, ապա հիմնականում անպտղություն է զարգանում: «Էլ չեմ ասում այլ բարդությունների մասին, երբ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվում կամ տարբեր հիվանդություններ են զարգանում, որոնց բուժման համար տարիներ են պահանջվում»,-ասել է բժիշկը: Նա հայտնել է, որ դեպքեր են հանդիպում, երբ կինը հղիության 30 –ից ավելի արհեստական ընդհատում է կատարած լինում: «Երբ ես հարցրեցի իմ հիվանդին արդյոք նա տեղյակ չէ հակաբեղմնավորման միջոցների գոյության մասին, նա պատասխանեց, որ ամուսինը թույլ չի տալիս իրեն օգտվել դրանցից»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը՝ հավելելով, որ նորմալ զույգի համար արհեստական վիժեցումն անընդունելի է համարվում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |