Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իրական շանսեր կան

Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իրական շանսեր կան

PanARMENIAN.Net - Այս անգամ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իրական շանսեր կան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, եթե անցյալում սոցիալիստական կուսակցությունը դեմ էր քվեարկում օրինագծին, ապա այս անգամ նրանք կողմ են հանդես գալիս՝ այդ մասին վկայում է 2012թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդի հայտարարությունը:

Կիրո Մանոյանը նշել է, որ օրինագծի ընդունումը հազիվ թե ազդի թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: «Հավանաբար Թուրքիան կսպառնա Ֆրանսիային մի որոշ ժամանակ, որից հետո իրավիճակը բարեհաջող հանգուցալուծում կստանա»,-ասել է նա:

Ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախը Ֆրանսիայի Սենատի օրակարգ է մտցրել Հայոց ցեղասպանության պատիժը քրեականացնող օրինագիծը: Օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 5 տարվա ազատազրկում կան 45 հազար եվրո տուգանք:

Նման օրինագիծ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---