Լևոն Հայրապետյան. Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար

Լևոն Հայրապետյան. Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Կոռուպցիան ամենասարսափելի երևույթն է Հայաստանի համար, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նա գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանաբնակ հայտնի ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանը: Ըստ գործարարի, թշնամաբար տրամադրված հարևաններով շրջապատված Հայաստանը կարող է գոյատևել միայն լիովին արմատախիլ անելով կոռուպցիան. դա լինել-չլինելու հարց է:

«Կոռուպցիայի հիմքերը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար ամենածանր տարիներին: Հաջորդ ռեժիմները աճել են այդ հողի վրա, ուստի կոռուպցիան նորմա է համարվում, այն յուրատեսակ քսուկ է պետական մեխանիզմի աշխատանքի համար, սակայն այն կործանարար է: Դա պետք է հասկանան գործող և հաջորդ իշխանությունները: Նրանք կարծում են, որ կոռուպցիան նորմալ երևույթ է, դա է սարսափելին»,-ասել է գործարարը:

Անդրադառնալով մեծն շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցին, որտեղ նա քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին՝ Լևոն Հայրապետյանն ասել է. «Շառլը իսկական հայրենասեր է: Նրա սիրտը ցավում է, երբ նա կողքից տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա մեծացել է արևմտյան արժեքների վրա, նրա համար դա հատկապես անընդունելի է»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---