Եվրամիությունը ղարաբաղյան գործընթացում իրեն տեսնում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լրացում23 նոյեմբերի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու միջոցով նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության (EEAS) ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչը: Այդպես, դիվանագիտական ծառայությունը մեկնաբանել է ԵՄ մյուս կառույցի` Եվրախորհրդարանի նախաձեռնության մասին վերջին հաղորդագրությունը Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահին ողջ Եվրամիությունից ներկայացուցչով փոխարինելու մասին: Եվրախորհրդարանում այդ թեմայի շուրջ կայացած քննարկումների մասին տեղեկատվությունն անցած շաբաթ տարածել է Բուլղարիայից եվրախորհրդարանական Քրիստիան Վիգենինը: Նա չի բացառել, որ այդպիսի ներկայացուցիչ կարող էր դառնալ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Կոչիյանչիչը, Եվրամիությունն իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում տեսնում է որպես լրացում ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Եվրամիությունն աջակցում է վստահության ամրապնդմանն ուղղված գործունեությանը հակամարտության կարգավորման գործընթացն օժանդակելու նատակով»,- ասել է Կոչիյանչիչը` նշելով ԵՄ կողմից հակամարտող կողմերի հանրությունների միջև վստահության ամրապնդման միջոցների նախագծի իրականացումը: Երկու միլիոն եվրո բյուջեով առաջին նախագիծը ներկայումս ավարտվում է, հաղորդել է նա, սակայն դիտարկվում է հաջորդ նման նախագծի հնարավորությունը: «Եվրամիությունը բազմիցս հաստատել է հաշտության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հակամարտությունից տուժած տարածաշրջանների վերակառուցմանն ու վերականգնմանն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը»,- ասել է նա: Կոչիյանչիչը հաստատել է Եվրամիության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիությունը և վստահեցրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը ԵՄ հավատարմության հարցում: «Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի նշանակումը, ինչպես նաև վերջերս ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցը Հարավային Կովկաս ևս մեկ անգամ հաստատում են ԵՄ հավատարմությունն այդ տարածաշրջանում իր պարտավորություններին»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |