Հայաստանը Պաշտոնական հյուրի կարգավիճակ կստանա Հնագիտական զբոսաշրջիկության XIV միջազգային ցուցահանդեսում23 նոյեմբերի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ից 20-ը Իտալիայի Պաէստում (Paestum) քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Borsa Mediterranea del Turismo Archeologico), որին Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացված էր Հայաստանի տաղավարը: Այս ամենամյա միջոցառմանը, որն անցկացվում է Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, իրենց մասնակցությունն են բերել 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից: Հայկական տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային և հնագիտական ժառանգությունից զատ ներկայացված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջիկության տնօրինությունը պաշտոնապես հաստատեց ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ գալիք XV-րդ ցուցահանդեսին Հայաստանին շնորհվում է Պաշտոնական հյուրի (Official Guest) կարգավիճակ, ինչն ընձեռում է մասնակցության ավելի ընդլայնված հնարավորություններ և կենտրոնական դերակատարություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |