Apple հեռուստացույցները կթողարկվեն 2012-ի երկրորդ կեսին23 նոյեմբերի 2011 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Apple հեռուստացույցի թողարկումը սպասվում է 2012-ի երկրորդ կեսին, այս մասին հայտնում է Apple Insider-ը։ Ըստ վերլուծաբան Պիտեր Միսեկի, Apple-ը մտադիր է համագործակցել Sharp ընկերության հետ TFT-LCD պանելների ձեռքբերման համար։ Ըստ լուրերի, այսպես կոչված «iTV»-ների արտարդությունը սկսվելու է 2012-ի փետրվարին Ճապոնիայի Օսակա քաղաքում։ Ըստ վերլուծաբանների, հեռուստացույց արտադրողները «խառնաշփոթի» մեջ են և փորձում են գուշակել, թե ինչ հնարավորություններ և առավելություններ է ունենալու Apple-ի ապագա հեռուստացույցը։ Ըստ լուրերի, «iTV»-ներում ներկառուցված է լինելու Apple-ի ձայնային կառավարման նոր Siri ծառայությունը։ Apple-ի հեռուստացույց թողարկելու լուրերը սկսեցին տարածվել, երբ լույս տեսավ ընկերության նախկին գործադիր տնօրեն և համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գիրքը։ Այս գրքում, հեղինակի խոսքով, Սթիվը ձգտել է ստեղծել Apple-ի համար նոր արտադրանք, դա պետք է լիներ Apple հեռուստացույցը։
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |