Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ականներին քրդերի զանգվածային սպանության համար23 նոյեմբերի 2011 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ական թվականներին 14 հազ. քրդերի սպանության համար: Ինչպես հաղորդում է ՌԲԿ գործակալությունը, Էրդողանի այդ հայտարարությունը հնչել է ի պատասխան Թուրքիայի պատմության ողբերգական իրադարձությունների վրա լույս սփռելու` Քեմալ Քըլըչդարօղլուի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պահանջին: «Եթե իշխանությունները պետք է ներողություն խնդրեն իրենց պետության անունից, եթե գոյություն ունի այդպիսի պրակտիկա, ես պատրաստ եմ: Ես ներողություն եմ խնդրում»,- հայտնել է Էրդողանը հեռուստաուղերձում: 1937-ից 1939թթ. թուրքական իշխանությունները գրեթե 14 հազ. մարդ են սպանել Դերսիմ գավառում (այժմ` Թունջելի)` ի պատասխան թուրքական կառավարության դեմ քրդերի զինված ապստամբությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |