«Արմավիա» ընկերության բազան համալրվել է նոր Boeing-ով23 նոյեմբերի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության բազան համալրվել է Boeing 737-500 տեսակի նոր ինքնաթիռով: Ինքնաթիռը Երևան է ժամանել նոյեմբերի 23-ին` վայրէջք կատարելով «Զվարթնոց» օդանավակայանում և ավանդաբար «լվացվել» ջրային կամարով: Ինչպես հաղորդել է ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովը, ինքնաթիռը ձեռք է բերվել Czech Airlines (Չեխական ավիաուղիներ) ընկերությունից, սրահը 108 ուղևոր է տեղավորում: «Այն կհամալրի «Արմավիայի» պահեստը և չվերթների իրականացումը կմեկնարկի այն բանից հետո, երբ այն ներկեն ընկերության ապրանքանիշին համապատասխան»,- ասել է նա: «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2011թ. դեկտեմբերի 12-ին լրանում է ընկերության 15 տարին: «Արմավիան» համապատասխանում է IATA միջազգային պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիան» շաբաթական ավելի քան 100 չվերթ է կատարում ավելի քան 40 ուղղություններով աշխարհի 20 երկրներ: Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է իր երթուղային ցանցը` մշտապես բացելով նոր չվերթներ: Նրա ծրագրերում է դեպի ԱՄՆ նոր չվերթների բացումը, դիտարկվում է դեպի Կանադա չվերթների իրականացման հնարավորությունը: Ծրագրվում է Երևանով տարանցիկ չվերթների քանակի ակտիվ աճ: «Արմավիան» հետևողականորեն նոր օդանավերի ձեռքբերման քաղաքականություն է վարում: Ներկայումս ընկերության օդանավերի բազան բաղկացած է Airbus, CRJ, Boeing, ինչպես նաև նոր սերնդի Սուխոյ Superjet ռուսական ինքնաթիռներից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |