Եգիպտոսի ՆԳ նախարարն առաջարկել է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մանսուր Իսավին առաջարկեց հետաձգել Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ըտնրությունների առաջին փուլը, որը պետք է անցկացվի նոյեմբերի 28-ին: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը, ՆԳ նախարարը կառավարությանը և զինված ուժերի գերագույն խորհրդին զեկույցներ է ուղարկել, որտեղ կասկած է հայտնում ընտրությունների անկացման նպատակահարմարության վերաբերյալ՝ Կահիրեի կենտրոնում և Եգիպտոսի մի շարք քաղաքներում շարունակվող անկարգությունների պայմաններում:

Բացի դրանից, նախարարը կարծում է, որ ոստիկանության սպաներին անհրաժեշտ է տալ արձակուրդներ մի քանի օր չդադարող աշխատանքի պատճառով:

Եգիպտոսում արդեն մի քանի օր շարունակվում են անվտանգության ուժերի հետ ցուցարարների դաժան բախումները, որոնք զինված են քարերով, Կահիրեի Թահրիր հրապարակի մերձակա վայրերում: Ցուցարարները պահանջում են ռազմական խորհրդի հրաժարականը, որը ղեկավարում է երկիրը նախկին նախագահի Հոսնի Մուբարաքի փետրվարի 11-ի հրաժարականից հետո: Ոստիկանությունը արգելափակել է բոլոր ճանապարհները դեպի Ներքին գործերի նախարարության շենք և դիմավորում է բողոքների մասնակիցներին արտասվաբեր գազով և պողպատե միջուկով ռետինե փամփուշտներով:

Չորեքշաբթի օրը կրոնական առաջնորդները որոշ ժամանակ կարողացան հասնել զինադադարի, սակայն շուտով բռնությունը նորից վերսկսվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---