24 նոյեմբերի 2011 - 11:24 AMT
Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է վստահորեն գլխավորել շախմատի աշխարհի պատանեկան առաջնության աղյուսակը

Բրազիլական Կալդաս Նովասում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրը կրկին հաջող էև Սամվել Տեր-Սահակյանի համար: Նա խաղում էր Թոմաս Պետենուիի (Սլովակի) հետ և վստահ հաղթանակ տարավ: Հայ շախմատիստն ունի 6 միավոր և առաջին տեղն է գրավում մինչև 18 տ տարիքային խմբում:

Ռոբերտ Աղասարյանը զիջել է Դեյսի Քորիին (Պերու) և 3,5 միավորով նահանջել է 27-րդ տեղը:

7 –դր տուրում Տեր-Սահակյանը կխաղա Վլադիմիր Ֆեդոսեևի (ՌԴ) հետ, որը 2-րդ տեղում է 5 միավորով: Աղասարյանը կհանդիպի Խավիեր Մոնրոյի (Բուլղարիա) հետ: