24 նոյեմբերի 2011 - 11:27 AMT
«Ինտեր ՌԱՕ»-ն մտադիր է վաղաժամ դադարեցնել ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողությունը

«Ինտեր ՌԱՕ»-ն դժգոհ է այն պայմաններից, որով նա կառավարում է Հայկական ԱԷԿ-ը և մտադիր է վաղաժամ դադարեցնել ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Պարբերականը նշում է, որ «Ինտեր ՌԱՕ»-ի միակ այլընտրանքը Հայաստանի համար «Ռոսատոմն» է, որն առաջին հերթին շահագրգռված է նոր էներգաբլոկի կառուցմամբ, ոչ թե գործող ԱԷԿ-ի շահագործմամբ:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» պետական հոլդինգը բանակցություններ է սկսել Հայաստանի հետ՝ փոխելու համար այն պայմանները, որոնց հիման վրա ընկերությունը կառավարում է ՀԱԷԿ-ը, թերթին է պատմել աղբյուրը: Նա պարզաբանել է, որ ատոմային էներգետիկան ոչ պրոֆիլային գործունեություն է «Ինտեր ՌԱՕ»-ի համար, որի ռիսկերը կտրուկ աճել են»; Պաշտոնական մեկնաբանություններից էներգահոլդինգում հրաժարվել են:

ՀԱԷԿ շահագործման ժամկետը լրանում է 2013թ.: «Ինտեր ՌԱՕ»-ն կառավարում է ՀԱԷԿ-ը 2003 թվականից, պայմանագրի ժամկետը սպառվում է 2013թ.: