24 նոյեմբերի 2011 - 11:29 AMT
Այսօր կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր, նոյեմբերի 24-ին, երեկոյան 8-ին և կշարունակվի մինչև առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից և հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և ինտերնետային կապով:

Հիմնադրամից հայտնում են, որ Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հ1, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով: Ցանկացողները հեռուստամարաթոնին առցանց կարող են հետևել Հիմնադրամի կայքի միջոցով:

Հեռուստամարաթոնի ընթացքում կհայտարարվեն տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, որպես Հիմնադրամի 2011թ. ռազմավարական ծրագիր: