24 նոյեմբերի 2011 - 12:37 AMT
Համատեղ հայ-վրացական ընկերությունը կզբաղվի Վերին Լարսի խնդիրներով

«Վերին Լարս» անցակետի հետ կապված խնդիրները լուծելու համար կստեղծվի համատեղ հայ-վրացական ընկերություն, որը կզբաղվի ձյան մաքրման աշխատանքներով Այդ մասին նոյեմբերի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Այժմ այդ հատվածում խնդիրներ կան, մոտ 150-180 բեռնատարներ կանգնած են տեղացած առատ ձյան պատճառով»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ ընկերությունը ձեռնամուխ կլինի աշխատանքին կանոնադրության հաստատումից անմիջապես հետո: