ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման օգտին: Այդ մասին են վկայում Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ Երեւանի Հասարակական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամի աջակցությամբ անցկացված հարցման տվյալները: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, հարցումն ընդգրկել է 1000 մարդ, որոնցից 500-ը` Ստեփանակերտում, 500-ը` հանրապետության շրջաններում: Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ խնդրի լուծումը կապված է ԼՂՀ միջազգային ճանաչման հետ: Ինչպես նախորդ հարցումների ժամանակ, ղարաբաղցիները ԼՂՀ համար ընդունելի կարգավիճակ են համարում ինքնիշխան պետության տարբերակը (44,9%) կամ Հայաստանին վերամիավորումը (48,3%): Ընդսմին մերժվում է Ադրբեջանի կազմում մնալու ցանկացած տարբերակ, այդ թվում` «ամենաբարձր ինքնավարությամբ»: Բանակցային գործընթացի ամենաարդյունավետ ձեւաչափը հարցման մասնակիցները համարում են Եր-անի, Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ եռակողմ բանակցությունները (41,3%): Միաժամանակ ղարաբաղցիները մեծ հույսեր չեն կապում Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղղակի բանակցությունների հետ (9,8%): Տարածքների փոխանակման ճանապարհով հակամարտության կարգավորման հնարավորության առնչությամբ բացասական վերաբերմունք է հայտնել 52,8%-ը, իսկ 16,5%-ը հավանություն է տվել այդ տարբերակին: 6,2%- ը հավատում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, իսկ 24,8%-ը հարցի լուծումը կապում է ավելի ուշ ժամկետի հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---