24 նոյեմբերի 2011 - 15:20 AMT
Վարդան Պետրոսյանի «Սեռասարսափ»-ը վերջին անգամ կներկայացվի հանդիսատեսի դատին

Դեկտեմբերի 5-ին և 6-ին Վարդան Պետրոսյանը վերջին անգամ կխաղա «Սեռասարսափ» ներկայացումը: «Ես այն շատ խաղացի: Թե ինչ արտացոլվեց կամ չարտացոլվեց` ես թողնում եմ հանդիսատեսի և թատերագետների դատին: Այն շատ լավ ընդունվեց, և ուրախալի է, որ հանդիսատեսի մոտ այդքան մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկայացումը», ասաց Պետրոսյանը: Նա նաև ասաց, որ այս ներկայացմամբ նա փորձել է մի քիչ ավելի հեռու գնալ և փորձել է էլ ավելի սրել թեմաները: Վարդան Պետրոսյանը նաև նշեց, որ երբեմն նրան սխալ են հասկանում, և դա ճիշտ է, քանի որ նրա ներկայացումները միանշանակ չեն: Նա գտնում է, որ «Սեռասարսափով» հասցրեց իր ասելիքը հանդիսատեսին:

Խոսելով իր հետագա պլաններից, նա ասաց, որ ծրագրում է ձևով շատ տարբեր ներկայացումներ, բայց բոլորն էլ շոշափելու են քաղաքական և հասարակական թեմաները: Նա խոստացավ անդրադառնալ նաև եկող տարվա խորդրդարանական ընտրություններին: Ներկայացումը խաղացվել է 20-25 անգամ: