24 նոյեմբերի 2011 - 15:41 AMT
Ստեփանակերտում և Շուշիում մեկնարկել է ՆՈՒՌ ուսուցիչների վերապատրաստման վիրտուալ փուլը

Ստեփանակերտում և Շուշիում արդեն մեկնարկել է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար: Կազմակերպիչները հայտնում են, որ ներկայումս անց է կացվում Կորպորասիոն Ամերիկայի Տեղեկատվական Տեխնոլոգիաների բաժնի կողմից մշակված Moodle կոչվող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրավված են 160 ուսուցիչներ:

Ամեն շաբաթ կատարվում են պրակտիկ վարժություններ, որոնցում օգտագործվում են XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպես նաև ֆորումների տեսքով քննարկումներ, որպեսզի ուսուցիչները կարողանան խորացնել իրենց տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում գիտելիքները:

Այս փուլում ՆՈՒՌ-ի առաջնային նպատակը դասավանդողների վերապատրաստումն է` համակարգչի և ազատ համակարգչային ծրագրերի կիրառումը դասարան բերելու մանկավարժական մեթոդի միջոցով:

Նախապատրաստման ամբողջ ծրագիրը` թե առկա և թե վիրտուալ, ավարտելուց և առաջարկված աշխատանքներում ակտիվորեն մասնակցելուց հետո ուսուցիչները պատրաստ կլինեն ստանալ համակարգիչը և իրենց դասերը անց կացնել XO համակարգիչներով: