24 նոյեմբերի 2011 - 15:51 AMT
Դերասան Վարդան Պետրոսյանը կողմ է, որ Հայաստանում կան զանազան շոուներ և կատակերգություններ

Դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը դրական է համարում զանազան շոուների և կատակերգական ֆիլմերի առկայությունը Հայաստանում:

«Դեպրեսիվ հասարակությունը դարձել է հոգնած հասարակություն: Այդ հասարակությունը ձգտում է դեպի կատակերգություն: Ողջ աշխարհում դրամատիկական թատրոններն այսօր լցվում են նույն կարգի ներկայացումներով: Ֆրանսիացի հայտնի երգիծաբանները ստվերում են, տարին մեկ համերգ են տալիս, փոխարենը կաֆե թատրոնների ներկայացուցիչները անընդհատ համերգ են տալիս», ասաց Պետրոսյանը: Նա նաև գտնում է,որ մարդիկ չեն ուզում տեսնեն պրոբլեմներ, որովհետև դրանք ուղեկցում են ամեն տեղ և թատրոնում էլ պրոբլեմներ տեսնել չեն ուզում:

Նրան դուր է գալիս, թե ինչքան լավ է կազմակերպվել «Ալա բալա նիցա» ֆիլմի մարքեթինգը: «Ուրախ եմ, որ երկու տղա քսան տարի կարողանում են ծիծաղեցնել մարդկանց», ավելացրեց նա: Երգիծաբանը նաև գտնում է, որ խորքային ներկայացումների համար պետք է ժամանակ, իսկ այդ ժամանակը այսօր չկա, քանի որ ամեն ինչ շատ արագ է անցնում:

Պետրոսյանը կողմ է, որ պետությունը պետք է կառավարի և ուղղորդի արվեստը, նա պետք է ձևավորվի մտածելակերպը: Պետք է այդ դաստիարակման արվեստը խրախուսվի: Նա գտնում է, որ ռեժիսորներին էլ որպես քաղաքացի չեն դաստիարակում. «Նա գիտի, ոնց պետք է լույս գցել, որտեղից դերասանը մտնի և դուրս գա, բայց նրանց չեն սովորեցնում քաղաքական թեմաներ շոշափել»: