Հովհաննես Գաբուզյանը շախմատի պատանեկան առաջնությունում բարձրացել է երրորդ տեղը

PanARMENIAN.Net - Շախմատի պատանեկան առաջնության 6-րդ տուրում մինչև 16տ տարիքային խմբում Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տարել:

Հայ շախմատիստն ավելի ուժեղ է գտնվել Խոսե Ֆելիքսից (Վենեսուելա) և, վաստակելով 5 միավոր, բարձրացել է 3-րդ տեղը: Կարեն Գրիգորյանը միավորները կիսել է Լեոն Մոնսի (Գերմանիա) հետ: Նա վաստակել է 4 միավոր և 23-րդ տեղում է:

7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանի մրցակիցը կլինի լեհ շախմատիստ Կամիլ Դրագունը: Առաջնության առաջատարը, նույնպես 5 միավորով, Տոմաս Լաուրուսասն է (Լիտվա): Գրիգորյանը կհանդիպի Դանիել Էբելինգի հետ (Ֆինլանդիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---