ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԵԼ Է 5,5 ՀԱԶԱՐԻՑ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն 5564 մարդ հիվանդացել է գրիպով եւ շնչուղիների սուր վիրուսային վարակով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունում: Այս պաշտոնական տվյալները բուժաշխատողները գնահատում են որպես նախահամաճարակային մակարդակ: Միեւնույն ժամանակ, նրանց խոսքերով, շատ հիվանդներ չեն դիմում բուժօգնության, եւ հիվանդների իրական թիվը շատ ավելի մեծ է, այսինքն գերազանցում է համաճարակային մակարդակը: Այդ են վկայում «շտապ օգնության» կանչերի տվյալները` միայն դեկտեմբերի 22-ին Երեւանում գրանցվել է 214 կանչ բարձր ջերմաստիճանի առնչությամբ: Հայաստանում գրիպի հետեւանքներից մահացել է մի կին, որը տառապում էր շաքարախտով, եւ գրիպը սրել էր նրա հիմնական հիվանդությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---