Արամի 30 հասցեում տեղակայված շենքը չկա ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում

Արամի 30 հասցեում տեղակայված շենքը չկա ճարտարապետական բացառիկ արժեք  ներկայացնող կառույցների ցանկում

PanARMENIAN.Net - Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը:

Քաղաքապետարանից հայտնում են` վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկ` գերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 24-ին կողմերը հանդիպել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում: Մասնակցել է նաև տվյալ հատվածում կառուցապատման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Լսելով հասարակական նախաձեռնությունների անդամների կարծիքները`Աշոտ Ալեքսանյանը նշել է, որ խնդրի առարկա շինությունը ընդգրկված չէ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---