Յունիբանկը 5 նոր պրոմո-կետ բացեց Orange-ի վաճառքի սրահներում

Յունիբանկը 5 նոր պրոմո-կետ բացեց Orange-ի վաճառքի սրահներում

PanARMENIAN.Net -

Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը շարունակում է ընդլայնել պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այս տարվա նոյեմբերին բանկը բացեց ևս 5 նոր պրոմո-կետ հետևյալ հասցեներում`ք.Երևան, Սունդուկյան 64/4, ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4, ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56, ք. Արմավիր, Հանրապետության 29/3 և ք. Իջևան, Երևանյան 106:

Այդպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում հաճախորդի համար զգալիորեն արագացնում և պարզեցնում է վարկավորման գործընթացը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդին վարկային հայտի լրացման ու փաստաթղթերի ներկայացման գործում:

Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով Յունիբանկը վարկերը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Orange-ը բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարն է: Ընկերության վաճառքի սրահներում ներկայացված է բնակչության կողմից մեծ պահանաջարկ վայելող սմարթֆոնների և հեռախոսների լայն տեսականի տարբեր արտադրողներից` Apple, BlackBerry, Alcatel, Samsung, HTC, Nokia:

Հիշեցնենք, որ վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք կարելի է ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 59-ում, որից 15-ում առկա է Յունիբանկի պրոմո-կետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---