24 դեկտեմբերի 2003 - 17:48 AMT
ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
2004 թվականի հունվարի 17-18-ին Վաշինգթոնում Համաշխարհային բանկի կետրոնակայանում տեղի կունենա «Հայաստան. կայուն զարգացման հիմնախնդիրներ» թեմայով երկրորդ միջազգային խորհրդաժողովը: Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի կազմակերպած համաժողովին կմասնակցեն Հայաստանի եւ մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք մասնագիտացած են տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման հարցերում: Քննարկման հիմնական թեմաները կդառնան արտաքին տնտեսական, կորպորատիվ շուկայի, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության, պետական կառավարման համակարգի, փոքր եւ միջին բիզնեսի, առողջապահության եւ սոցիալական համակարգերի զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ փոխհարաբերություններին առնչվող հարցերը: Խորհրդաժողովին ակնկալվում է Հայաստանի եւ ԱՄՆ կառավարության, Համաշխարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը: