25 նոյեմբերի 2011 - 12:11 AMT
Ebay-ը, Amazon-ը և այլ կայքեր մեկնարկում են մեծ զեղչերը

Նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ն նշում է Thanksgiving Day (Երախտիքի օր) տոնը։ Այս օրն ամերիկացիները տոնում են 1863-ից։ Տոնի խորհուրդն է Աստծուն շնորհակալություն հայտնելը։

Սակայն տեխնոլոգիաների ոլորտում այս տոնին հաջորդող օրը՝ նոյեմբերի 25-ը իսկական տոնակատարութուն է, քանի որ սկսվում են Սուրբ ծննդյան մեծ զեղչերը։ Այդ օրից սկսած խանութները բացվում են առավոտ վաղ ժամը 4-ից սկսած։ Դե իսկ այս տոնական զեղչերից հնարավոր է օգտվել աշխարհի գրեթե ցանկացած կետից, այդ թվում Հայաստանից օնլայն գնումների միջոցով։

Բազմաթիվ օնլայն խանութներ, ինչպիսին են ebay-ը, amazon-ը և bestbuy-ը հայտարարում են մեծ զեղչեր։ Հատկապես սարքավորումների բաժնում կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել սմարթֆոններ, պլանշետային համակարգիչներ և այլ սարքեր։ Օրինակ amazon.com-ից կարելի է գնել Kinect սարքը 99 դոլարով։

Մեծ զեղչեր են հայտարարում նաև մեծ ընկերությունները։ Օրինակ, Apple ընկերությունն իր արտադրաքներն ավելի մատչելի գներով է վաճառում աշխարհի 20-ից ավելիք երկրներում։