Դինքի սպանության վայրից հեռախոսազրույցների ձայնագրությունները փոխանցվել են դատարան

Դինքի սպանության վայրից հեռախոսազրույցների ձայնագրությունները փոխանցվել են դատարան

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագրի Հրանտ Դինքի սպանության վայրից հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները փոխանցվել են Ստամբուլի դատարան, գրում է թուրքական Hurriyet-ը: Ա

վելի վաղ TIB հեռահաղորդակցային ընկերությունը հրաժարվում էր տրամադրել ձայնագրությունները հետաքննությանը: Դինքի սպանության գործով վերջին դատավարության ժամանակ դատարանը զգուշացրել է հեռահաղորդակցության վարչությանը՝ պահանջելով հնարավորինս սեղմ ժամկետներում դատարանին ներկայացնել ձայնագրությունները

Հուլիսի 25-ին Ստամբուլի դատարանը դատավճիռ կայացրեց Օգյուն Սամաստի վերաբերյալ, որը մեղավոր ճանաչվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ (ապանված 2007 թ-ին): Ընդհանուր առմամբ Օգյուն Սամաստը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Մինչդեռ լրագրողի ընտանիքը վստահ է, որ հանցագործության իսկական մեղավորները անպատիժ են մնացել, քանի որ կան տվյալներ Սամաստի կապերի մասին իրավապահ մարմինների և ժանդարմերիայի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
---