Սվանտե Կոռնելը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հետին պլան է մղվել

PanARMENIAN.Net - «Ես չեմ գտնում, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում զգալի փոփոխություններ կամ առաջընթաց կլինի»,- հայտնել է Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի գիտահետազոտությունների գծով տնօրեն, Անվտանգության և զարգացման քաղաքականության ուսումնասիրման ստոկհոլմյան ինստիտուտի համահիմնադիր և տնօրեն Սվանտե Կոռնելը: Նրա խոսքով` իրականում հակամարտությունը հետին պլան է մղվել, և ո'չ միջնորդները, ո'չ այլք այն լուծելու լուրջ փորձեր չեն կատարում:

Մեկնաբանելով այն, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը կանխակալ է, փորձագետն ասել է. «Ես գտնում եմ, որ համանախագահները տարբեր տեսակետներ ունեն: Ռուսական կողմը հստակ և ուղղակի շահագրգռվածություն ունի հակամարտության հարցում ու նախ և առաջ միտված է պահպանելու Կովկասի թուլությունն ու այնտեղ ռուսական գերակայությունը: Եթե դիտարկենք Ֆրանսիայի և ԱՄՆ քաղաքականությունը, ապա ես չեմ կարծում, որ կարելի է որևէ ոչ օբյեկտիվ մոտեցում նկատել», հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---