25 նոյեմբերի 2011 - 17:10 AMT
«Ժառանգությունը» դեմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է հանդես գալիս Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը և երկրի ապագան կապում է Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկմանը: Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակ հետևի եվրաինտեգրման ճանապարհին, իսկ անդամակցությունը Եվրասիական միությանը անհնար կդարձնի ԵՄ հետ ասոցիացիայի պայմանագիրը:

Ըստ Սաֆարյանի, հենց եվրաինտեգրման ուղղվածությանը հավատարիմ մնալու պատճառով էր «Ժառանգությունը» դեմ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացմանը:

Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները նոյեմբերի 18-ին ստորագրել են Միասնական տնտեսական տարածքի մասին փաստաթղթերի փաթեթը:

Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ NDI-ի աջակցությամբ: