Ալեքսանդր Թորաձեն վարպետության դաս կտա հայ դաշնակահարներին

Ալեքսանդր Թորաձեն վարպետության դաս կտա հայ դաշնակահարներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունենալու հանրահայտ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեի կողմից վարպետության դաս: Հաջորդ օրը Թորաձեն կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալիք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգին:

Ալեքսանդր Թորաձեն ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան և դարձել նույն ԲՈՒՀ-ի դասախոս: 1983 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1991 թ-ին դարձել Ինդիանա նահանգի Սաութ-Բենդեյի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա մշակել է դասավանդման նոր համակարգ: Թորաձեն ելույթ է ունեցել BBC-ի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Ցինցինատիի, Դրեզդենի և այլ քաղաքների, Գյուլբենկյան հիմնադրամի նվագախմբերի հետ:

Դաշնակահարը համարվում է իր ժամանակի ամենավիրտուոզ կատարողներից մեկը, ով նվագում է ռոմանտիզմի ավանդույթներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---