Լևոն Տեր-Պետրոսյան. Եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ՀԱԿ-ը պետք է սկսի համագործակցել նրանց հետ

Լևոն Տեր-Պետրոսյան. Եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ՀԱԿ-ը պետք է սկսի համագործակցել նրանց հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին, ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ՀԱԿ-ը պետք է սկսի համագործակցել այդ կուսակցության հետ:

«Դա կարող է լրջորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը»,- նշել է նա: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ դա ոչ թե Կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումն է, այլ իր անձնական կարծիքը:

Իր ելույթում նա հայտնել է, որ ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստանի» միջև լուրջ հակասություններ կան, և երրորդ ուժի ձևավորումը Հայաստանի քաղաքական դաշտում, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում:

Դրա հետ մեկտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իր վարկանիշը պահպանելու համար «Բարգավաճ Հայաստանը» պետք է սահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից, այլապես պատասխանատվություն կկրի 2008թ. մարտի 1-ի զոհերի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---