Լևոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշախաղն ավարտեց 2-րդ տեղում

Լևոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշախաղն ավարտեց 2-րդ տեղում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում Միխայիլ Տալի հուշախաղում իր ելույթն ավարտեց 2-րդ տեղում: Հուշախաղի վերջին տուրը կայացավ նոյեմբերի 25-ին, որտեղ հայ շախմատիստի մրցակիցը Յան Նեպոմնյաշչին էր: Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում և ոչ ոքիի հասավ: Նա 5,5 միավոր վաստակեց, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, որը վերջին տուրում հաղթեց Խիկար Նակամուրային (ԱՄՆ) և Արոնյանից առաջ անցավ միայն լրացուցիչ արդյունքներով: 3-րդ տեղը զբաղեցրեց Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 5 միավորով:

9 տուրերում Արոնյանը երկու անգամ առավելության հասավ մրցակցի նկատմամբ. նա հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա) և Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան): Մյուս պարտիաները հայ շախմատիստն ավարտեց ոչ ոքի:

Վեցերորդ ավանդական հուշախաղը տեղի ունեցավ շրջանային համակարգով, մասնակցում էին աշխարհի 10 սուպերգրոսմայստերները: Մրցաշարի միջին վարկանիշը 2776 էր և համապատասխանում էր XXII ռեկորդային կարգին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---