
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ «Իտալիայի պարտքային կոլապսը» անխուսափելիորեն կդառնա եվրոյի վերջը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Իտալիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որն արվել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպման ավարտին: «Նման աղետը կարգելափակի Եվրոպայի ինտեգրման գործընթացը և անկանխատեսելի հետևանքներ կունենա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարիո Մոնտին իր հերթին կարծիք է հայտնել, որ Իտալիան վերջերս զգալի առաջընթաց է գրանցել բյուջետային կոնսոլիդացիայի հարցում, տնտեսական աճի խթանման հետ մեկտեղ: