26 նոյեմբերի 2011 - 11:00 AMT
Հաղթանակի շնորհիվ Կարեն Գրիգորյանը բարձրացել է 7-րդ տեղը շախմատի ԱԱ-ում

Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրում հաղթանակ է տարել Կարեն Գրիգորյանը: Մինչև 16 տ տարիքային խմբում նա սպիտակներով հաղթել է ադրբեջանցի Քանան Իզզաթին:

Հովհաննես Գաբուզյանը 8-րդ տուրում կրեց իր առաջին պարտությունը՝ զիջելով Յորգե Կորիին և 3-րդ տեղից նահանջելով 9-րդ տեղը:

9-րդ տուրում Գրրգորյանի մրցակիցը կլինի Իդանի Պոույան (Հնդկաստան), որը 6,5 միավորով 3-րդ տեղում է: Իսկ Գաբուզյանը ուժերը կչափի Դենիս Կադրիսի (Բոսնիա և Հերցոգովինա) հետ, որը զբաղցենում է 15-րդ տեղը: