26 նոյեմբերի 2011 - 11:02 AMT
Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Դեկտեմբերի սկզբին տեղի կունենա Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը, որտեղ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում են Իսրայելի ԶԼՄ-ները:

Առաջիկա նիստում արդեն ցանկություն է հայտնել մասնակցելու Քնեսեթի խոսնակ Ռուեվեն Ռիվլինը («Լիկուդ»), որը մայիսին հրապարակավ հանդես եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Նիստին կմասնակցի նաև խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը, որը 2008թ. ի վեր ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման:

Ըստ նախնական տվյալների, հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է հանդես գալու Ցեղասպանության ճանաչմանը: