
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ձգտում է լուծել Կիպրոսի հարցը մինչ 2012թ. ամառը: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Լոնդոնում լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ նրա, Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին նա տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ նախագահությունը 2012թ. հունիսին այդ խնդիրը դժվար կլինի լուծել:
«Ես հայտնել եմ ԱԳ նախարար Դևիդ Միլիբենդին, որ ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան սկսի իր դիրքորոշումն արտահայտել այդ հարցի շուրջ»,-ասել է Գյուլը:
Նոյեմբերի սկզբին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Կիպրոսի հարցը կլուծվի մինչ 2012թ. ավարտը: «Կողմերը հուսադրող առաջընթացի են հասել որոշ առանցքային հարցերի շուրջ,-ասել է Պան Գի Մունը: -Երկու առաջնորդները հավաստիացրել են, որ հավատում են գործարքն ավարտին հասցնելու հնարավորությանը»:
Հյուսիսային ու Հունական Կիպրոսի միջև բանակցությունները սկսվել են 2008թ. միասնական դաշնային կառավարության ստեղծման շուրջ: ՄԱԿ-ը խաղաղապահ ուժերի կորպուս է պահում կղզում: