Կիևխորհրդի մշտական հանձնաժողովը հաստատել է «Ազգային Կիև» նպատակային քաղաքային ծրագիրը 2011-2015թթ. համար, հայտնում է Analitika.at.ua-ն՝ «Կոմերսանտ-Ուկրաինայի» վրա հղումով:
Հայ համայնքը Ուկրաինայի խոշորագույն ազգային համայնքներից է՝ 4,9 հազար մարդ: Ընդամենը Ուկրաինայի մայրաքաղաքում ապրում են 135 ազգությունների ներկայացուցիչներ: Կիևի իշխանությունները մտադիր են կազմակերպչական առումով և ֆինանսապես աջակցել ազգային համայնքների միջոցառումներին, հրատարակել գրականություն նրանց լեզուներով, լուսավորչական աշխատանք տանել այլատյացության դեմ պայքարի առումով: