Միրչա Լուչեսկու. Լվովում «Շախտյորին» ծանր խաղ է սպասում

Միրչա Լուչեսկու. Լվովում «Շախտյորին» ծանր խաղ է սպասում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում կխաղա «Կարպատիի» հետ: «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն, թիմի բաց մարզանքից հետո նշեց, որ Լվուվում նրանց սպասում է շատ ծանր խաղ:

«Այնտեղ մենք միշտ դժվար խաղեր ենք ունենում: Դա Լվովում ստեղծված մթնոլորտից է: Կարծում եմ, որ նրանք պատահական են գտնվում մրցաշարային աղյուսակի վերջում: «Կարպատին» դա թիմ է, որը միշտ պետք է պայքարի Եվրոպայի լիգայում գտնվելու համար, և մենք դա լավ գիտենք»,- մեջբերում է Լուչեսկուի խոսքերը ակումբի պաշտոնական կայքը:

Նախօրեին «Շախտյորը» Չեմպիոնների լիգայում պարտվեց «Պորտուին» և կորցրեց առաջնության փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունը: Լուչեսկուն ընդգծեց, որ որոշ ֆուտբոլիստներ չեն համապատասխանում թիմի մակարդակին և պահանջներին:

«Մենք պետք է դուրս գանք դաշտ և ցույց տանք մեր ակումբին համապատսխանող խաղ: Մեկ խաղը չի կարող ինչ-որ բան որոշել իմ և ֆուտբոլիստների միջև: Մենք անցնում ենք ծանր շրջան»,- նշեց «Շախտյորի» գլխավոր մարզիչը:

Չնայած Չեմպիոնների լիգայում անհաջող խաղին, Ուկրաինայի առաջնության անցած տարվա չեմպիոնը և Գավաթին արժանացած թիմը շարունակում է պայքարել չեմպիոնի կոչման համար: Դոնեցկի թիմը 42 միավորով զբաղեցնում է երկրոդ տեղը, մեկ միավորով նրանցից առաջ է Կիևի «Դինամոն»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---