Բաքուն է կրում երկու հայ զինվորների, ինչպես նաև իր ապագա կորուստների ողջ պատասխանատվությունը![]() 26 նոյեմբերի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է վերջին միջադեպերը Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, որի արդյունքում 2 հայ զինվոր զոհվեց Ըստ նախագահի, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, իրավիճակը սահմանում լարված կլինի: Նա հավելել է, որ այդ լարվածությունը չպետք է հանգեցնի մարդկային զոհերի: «Ադրբեջանն է կրում երկու հայ զինվորների, ինչպես նաև իր ապագա կորուստների ողջ պատասխանատվությունը»,-ասել է նա: ՀՀ նախագահի խոսքով, Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, թանկ է գնահատում իր զինվորների կյանքը: Վերջում նախագահը հույս է հայտնել, որ կհաջողվի նվազեցնել լարվածությունը սահմանում և կանխել նման միջադեպերը: Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: «Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- նշված է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |