ՀՀ նախագահ. «Ժառանգությունը» ցանկանում է վարկաբեկել իշխանությունների սկսած ընտրությունների կատարելագործման գործընթացը

ՀՀ նախագահ. «Ժառանգությունը» ցանկանում է վարկաբեկել իշխանությունների սկսած ընտրությունների կատարելագործման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀԿ-ին արված «Ժառանգության» վերջին առաջարկությունը: Ըստ նրա, այդ առաջարկը թելադրված է ոչ թե առաջիկա ընտրությունները լավագույնս անցկացնելու մտահոգությամբ, այլ իշխանությունների սկսած գործընթացը վարկաբեկելու ցանկությամբ:

«Միջազգային կառույցները գնահատել են նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները որպես միջազգային նորմերին հիմնականում համապատասխանող: Մենք ցանկանում ենք, որ առաջիկա ընտրություններից հետո այդ «հիմնականումը» ևս վերանա»,-ասել է նա:

Հայաստանի նախագահը հավելել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար և այդ նպատակով մի շարք ուղղումներ են կատարել ընտրական օրենսգրքում:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն պաշտոնական նամակ է հղել Հայաստանի նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանին: Իր ուղերձում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ապաքաղաքականացնել հանրակրթական համարգը և տեղական ինքնակառավարման մարմինները, նաև դադարեցնել վարչական ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի խոսքով, դա անհրաժեշտ է ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նախագահ Սարգսյանի հռչակած հանձնառությունը կատարելու համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---