Նյոնում կայացել է ֆուտբոլում պայմանավորված հանդիպումների դեմ պայքարի թեմայով կոնֆերանս

Նյոնում կայացել է ֆուտբոլում պայմանավորված հանդիպումների դեմ պայքարի թեմայով կոնֆերանս

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն հերթական անգամ հայտարարեց պայմանավորված հանդիպումներին դիմակայելու իր վճռականության մասին և ընդգծեց այս երևույթի աճող վտանգի դեմ պայքարի գործում ֆուտբոլային իշխանությունների ու իրավապահ մարմինների համագործակցության կարևորությունը:

Այդ կոչը արվեց Ֆրանսիյաի Նյոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի և դատախազների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ: Համաժողովը նվիրված էր կարևորագույն խնդրին՝ սպորտում խարդախության դեմ պայքարին: Երկօրյա քննարկումներին մասնակցել են ՄԱՊ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի պաշտոնյաները, պետական դատախազները, կոռուպցիայի դեմ պայքարի սպաներն ու ոստիկանները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կոնֆերանսի ժամանակ շեշտը դրվել է ֆուտբոլում եւ այլ մարզաձևերում պայմանավորված հանդիպուների եւ այլ քրեական գործունեության վրա, որն ուղղված է մարզական արդյունքի վրա անօրինական ազդեցության արդյունքում ֆինանսական կամ այլ շահույթ ստանալուն:

“Ակնհայտ է, որ եթե երկրպագուների և երեխաների մոտ կարծիք է ստեղծվում, որ խաղի արդյունքը նախանշված է դեռ խաղի առաջ, դա մեծ հարված է հասցնում ֆուտբոլի և յուրաքանչյուր սպորտի ոգու վրա: Մենք անում են հնարավորինս, որ այրդունավետ պայքարել պայմանավորված հանդիպումների դեմ, բայց մեզ անհրաժեշտ է իրավապահ մարմինների աջակցությունը : Մենք պետք է աշխատենք ձեռք ձեռքին, գործել վճռական և միասին”, ասաց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---