26 նոյեմբերի 2011 - 13:22 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է Լոս Անջելեսի իրանահայ միություն անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայ միության ներդրումը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: