26 նոյեմբերի 2011 - 13:28 AMT
Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը չի՞ ժամանի Երևանում կայանալիք ԱՊՀ հոգևոր առաջնորդների հանդիպմանը

Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա Երկրորդը հավանաբար չի կարողանա մասնակցել Երևանում կայանալիք ԱՊՀ հոգևոր առաջնորդների հանդիպմանը : Այդ մասին «ՊիրWելի» գործակալությանը տված հարցազրույցցում հայտարարել է Վրաստանի պատրիարքի խորհրդական, միջազգային հարցերի գծով փորձագետ Զուրաբ Աբաշիձեն:

«Որքան գիտեմ, պատրիարքը չի կարողանա մասնակցել հանդիպմանը»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: Նոյեմբերի 28-29-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին կմասնակցեն ԱՊՀ երկրների ավանդական կրոնների առաջնորդներն ու ներկայացուցիչները: Հանդիպմանը կմասնակցեն Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիլիլը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Սուրբ Էջմիածնից հայտնել են, որ ակնկալվում է նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը: