22 դեկտեմբերի 2003 - 22:05 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի հասարակական կազմակերպությունների եւ կրթության համակարգի ներկայացուցիչները մասնակցում են այսօր Երեւանում բացված տարածաշրջանային սեմինարին` «Կրթություն հաստատուն զարգացման նպատակով» թեմայով: 2005-2014 թթ. համար ՄԱԿ-ի հայտարարած «Հաստատուն զարգացման նպատակով կրթության տասնամյակի» շրջանակներում ընթացող սեմինարի նպատակն է ծանոթացնել կրթության
աշխատակիցներին տվյալ ոլոտում գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերին, մշակել տարածաշրջանի երկրների համատեղ գործունեության ծրագիր: Ինչպես նշել է սեմինարի ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Լիզ Գրանդեն, տվյալ նախաձեռնությունը կարեւոր քայլ կդառնա Հարավային Կովկասի երկրների համագործակցության հաստատման գործում: