Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic մրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic մրցաշարին

PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշամրցաշարում 2-րդ տեղը գրաված գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 3-12 Լոնդոնում կմասնակցի London Chess Classic մրցաշարին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Երրորդ անգամ կազմակերպվող մրցաշարին կմասնակցեն ևս 8 գրոսմայստերներ, որոնցից շատերը մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած Տալի մրցաշարին: Նրանց թվում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ). Մայքլ Ադամսը, Նայջել Շորթը, Լյուկ Մակշինը և Դևիդ Հոուելը (Անգլիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---