Փորձագետ. Գների բարձրացման ֆոնի վրա հանրությունն ավելի է մեղադրում հակամենաշնորհային կառուցներին անգործության համար

Փորձագետ. Գների բարձրացման ֆոնի վրա հանրությունն ավելի է մեղադրում հակամենաշնորհային կառուցներին անգործության համար

PanARMENIAN.Net - Հանրությունն ուշադիր հետևում է Լիտվայի մրցակցային մարմնի գործունեությանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց այդ կառույցի ղեկավար Շարունաս Կեզերաուսկասը, նոյեմբերի 26-ին Աղվերանում լրագրողների համար անցկացվող մրցակցության հարցերով կլոր սեղան-քննարկման ընթացքում: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ Թվիննինգ ծրագրի հետ համատեղ: Նրա խոսքով, դա պայմանավորված է վերջին մի քանի տարիներին սննդամթերքի եւ վառելիքի գների բարձրացմամբ: «Շատ հաճախ մեզ մեղադրում են, որ մենք ոչինչ չենք անում, քանի որ հանրությունում ձևավորվել է կարծիք, ըստ որի մենք գները կարգավորող մարմին ենք», - ասաց նա:

Այդ կապակցությամբ փորձագետը հավելեց, որ եթե մրցակցության պաշտպանության մարմինների գործունեությունը գնահատվեր գների կարգավորման արդյունքների հիման վրա, ապա «մեր աշխատանքը միշտ կլիներ անհաջող»: Լիտվայի մրցակցային մարմնի ղեկավարը նշեց, որ հանրությանը պետք է բացատրել, որ գնագոյացմանը միջամտելու առումով այդ կառույցի լիազորությունները վերաբերում են մրցակցության օրենքների խախտումներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---