Կիևում ցուցադրեցին հայրենիքից դուրս ապրող հայերի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմ27 նոյեմբերի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Կիևում ցուցադրվեց «Եվրոպայի հայկական ժառանգությունը» վավերագրական ֆիլմը Հայաստանի սահմաններից դուրս հայ ժողովրդի կյանքի մասին: Այն արդեն դիտել են Երևանում, Հաագայում և Լվովում: Դեկտեմբերին կինոնկարը կցուցադրվի Խարկովում: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ը: «Եվրոպայի հայկական ժառանգությունը» պատմում է համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին: Ռեժիսոր Վալերի Բալայանի խոսքով՝ կինոնկարը պատմում է հայերի, ուկրաինացիների, ինչպես նաև այլ մշակույթների ներկայացուցիչների եղբայրական հարաբերությունների մասին, որոնք երկար ժամանակ բնակվել են Ուկրաինայի տարածքում: Ֆիլմի ռեժիսորի հետ ծանոթանալու էին եկել ոչ միայն Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի, այլև մայրաքաղաքի ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչները: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես և կազմակերպչական առումով աջակցել է «Ռենեսանս» բարեգործական հիմնադրամը: Ինչպես պատմում է հիմնադրամի նախագահ Լյուդմիլա Բելովան, իրենց գրավել է կինոնկարի գաղափարը: «Մենք հուսով ենք, որ այդ ֆիլմը կդիտեն Եվրոպայի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքներում: Իսկ մեզ համար դա մեր հիմնադրամի գործունեությունը շարունակելու առիթ կլինի»,- ասել է Բելովան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |