22 դեկտեմբերի 2003 - 19:30 AMT
ՄԱԳԱՏԷ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱԷԿ-Ի ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Որպես Հայաստանի էներգետիկայի զարգացման տարբերակ ՄԱԳԱՏԷ-ն դիտարկում է մինչեւ 2020 թվականը հանրապետությունում Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր ժամանակակից էներգաբլոկի կառուցման նախագիծը: Ինչպես հաղորդել են Հայաստանի էներգետիկայի նախարարությունում, մոտ ժամանակներս կհրապարակվեն հայ էներգետիկների հետ համատեղ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների անցկացրած հետազոտությունների արդյունքները: Հիշեցնենք, որ անվտանգության նկատառումով Եվրամիությունը բազմիցս անգամ հանդես է եկել ՀԱԷԿ-ը փակելու պահանջով: Իսկ պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ կայանը պետք է գործի այնքան ժամանակ, մինչեւ որ հանրապետությունը կապահովվի էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով: