Իսրայելի ՌՕՈՒ երկու հարված են հասցրել «ահաբեկչական ակտիվության կենտրոններին»

Իսրայելի ՌՕՈՒ երկու հարված են հասցրել «ահաբեկչական ակտիվության կենտրոններին»

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու հարված են հասցրել Գազայի սեկտորին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամլո ծառայությանը:

Հարձակման արդյունքում վնասվել են «ահաբեկչական ակտիվության կենտրոնները», տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ռմբակոծությունները պատասխան էին «Քասսամ» հրթիռին, որը բաց էին թողել Գազայի սեկտորից շաբաթ առավոտյան: Այն վայրէջք էր կատարել Էշքոլ շրջանում՝ Իսրայելի հարավում, արդյունքում ոչ ոք չէր տուժել: Իսրայելն այդ հարվածի համար մեղադրել էր ՀԱՄԱՍ կազմակերպությանը:

Ինչպես հաղորդում է AFP-ն, պաղեստինյան խմբավորումները հայտարարում են նախկինում Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի պահպանման մասին: Դրա հետ մեկտեղ նրանք իրենց իրավունք են վերապահում պատասխանել Իսրայելի կողմից ուժի կիրառմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---