ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես նախագահի թեկնածու է դարձել «Եդինայա Ռոսիա»-ից

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես նախագահի թեկնածու է դարձել «Եդինայա Ռոսիա»-ից

PanARMENIAN.Net - «Եդինայա Ռոսիա»-ն հաստատել է կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բոլոր 614 քվեաթերթերը միաձայն տրվել են Պուտինի օգտին: Պուտինի թեկնածությունն առաջադրելու գաղափարը դեռևս սեպտեմբերի 24-ին կուսակցության համագումարի առաջին փուլում հնչեցրել էր պետության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Պուտինն ընդունել էր այդ առաջարկը: Մեդվեդևն իր հերթին համաձայնել է վարչապետ դառնալ Պուտինի հաղթանակի դեպքում և գլխավորել ԵՌ ընտրացուցակը դեկտեմբերի 4-ին Պետդումայի ընտրություններում:

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2008 թվականներին:

Պետության նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012թ. մարտի 4-ին: «Եդինայա Ռոսիա»-ն նախագահի իր թեկնածուին բոլոր քաղաքական կուսակցություններից առաջինն է առաջադրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---