ԶԼՄ-ներ. Լիբիական մարտիկները կօգնեն սիրիական ընդդիմությանը

PanARMENIAN.Net - ԱԱԽ պաշտոնական մարմին Libya Now-ն հաղորդում է, որ Աբդելհաքիմ Բելհաջը, որը ՆԱՏՕ-ի աջակցությամբ ԱԱԽ մարտիկների կողմից Տրիպոլիի գրավումից հետո լիբիական մայրաքաղաքի ռազմական պարետն էր դարձել, ներկայումս օտար անվան տակ գտնվում է Թուրքիայում, հաղորդում է Rosbalt.ru-ն:

Ներկայանալով որպես Սալեմ ալ-Ալվանի՝ նա թուրք-սիրիական սահմանին է գտնվում՝ գլխավորելով 700 հոգուց բաղկացած գումարտակը, նա պատրաստվում է Սիրիա ներխուժել այդ երկրի ընդդիմության կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար:

Libya Now-ի փաստերի համաձայն, Բելհաջը «կմասնակցի Սիրիայի ազատագրման գործողությանը՝ ղեկավարելով ազատ Լիբիայի մարտիկներին, իսկ Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի»:

Նոյեմբերի 25-ին արաբական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Բելհաջին բերման են ենթարկել Տրիպոլիի օդանավակայանում կեղծ անձնագրով և խոշոր գումարով արտասահման մեկնելու փորձ կատարելիս: Նա ազատ արձակվեց Մուստաֆա Աբդել Ջալիլի ուղղակի կարգադրությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---