Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մերձակայքում

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մերձակայքում

PanARMENIAN.Net - Ճապոնիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի մերձակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Միյագիի մոտ, իսկ օջախը 50կմ խորության վրա էր:

Ինչպես հաղորդում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը, ցունամիի սպառնալիք չի ծագել, ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ուժեղ ցնցումները զգացվել են «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի շրջանում: «Տոկիո էլեկտրիկ փաուեր» օպերատոր ընկերության հաղորդմամբ, այս երկրաշարժի արդյունքում ատոմակայանի աշխատանքում խախտումներ չեն դիտվել:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---