28 նոյեմբերի 2011 - 09:34 AMT
Իրանն Իսրայելի դեմ է ուղղել գրեթե 150 000 հրթիռ

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն Իսրայելի դեմ է ուղղել գրեթե 150 000 հրթիռ: Այդ մասին հաղորդում է իրանական լուրերի կիսապաշտոնական FARS գործակալությունը:Համաձայն հաղորդված տեղեկատվության, Վահիդին կասկած է հայտնել Երուսաղեմի կողմից սպառնալիքի վերաբերյալ, որը կարող է վտանգ հանդիսանալ Իսլամական Հանրապետության համար: «Որքա՞ն հրթիռներ են նրանք պատրաստել: 10.000, 20.000, 50.000, 100.000, 150.000, թե՞ ավելին»,- իր ելույթում նա հնչեցրել է հետևյալ հռետորական հարցը:

Շաբաթ օրը Թեհրանը հանդես է եկել Թուրքիայի հասցեին սպառնալիքներով, հայտարարելով, որ Իրանը ցանկացած հաջորդ հակամարտության դեպքում կարող է իր հրթիռներն ուղղել վերջերս ՆԱՏՕ-ի կողմից տեղակայված հակահրթիռային վահանին:

Իսլամական Հանրապետության կողմից ագրեսիվ զգուշացումներն ուժգնացան ատոմային էներգիայի Միջազգային գործակալության հաշվետվության հրապարակումից հետո, որում տրված է միանշանակ պատասխան. Իրանը գաղտնի շարունակում է կատարելագործել տեխնոլոգիաներ, որոնք կապված են միջուկային զենքի ստեղծման հետ:

Այս հաշվետվությունը հանգեցրեց նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից իրանական էներգետիկ և ֆինանսական սեկտորների նկատմամբ պատժամիջոցների խստացմանը: